Դադիվանքի զանգերն իջեցվեցին
Դադիվանքի զանգերն իջեցվեցին։
Ավելի վաղ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը հայտնել էր, որ Դադիվանքից խաչքարերը դուրս են բերվում։ Վանական համալիրի հոգևոր ժառանգությունը տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քանի որ «հարցերը չեն լուծվել»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Տեր Հովհաննեսին հաղորդել էր․ «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»:
Ըստ WarGonzo-ի՝ ռուս խաղաղապահները Դադիվանքի մոտ կտեղադրեն հսկման կեն, որը կհոգա վանական համալիրի անվտանգությունը։