Դատարանը հրապարակեց «Սասնա ծռերի» դատավճիռը

Պաշտոնական 24.02.2021   13:11   149

Ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր հրապարակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատավճիռը։

Դատարանը որոշեց մեղավոր ճանաչել խմբի անդամներին ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը) արարքներ կատարելու համար:

Դատարանի որոշմամբ՝ Պավլիկ Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի փաստացի կալանքի տակ մնալու ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի ազատազրկումը։

Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց  9 տարի 6 ամիս ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի ժամկետը և վերջնական պատիժ սահմանվեց 7 տարի 4 ամիս ազատազրկումը։

Սմբատ Բարսեղյանին դատարանը մեղավոր ճանաչեց երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի մահվան մեջ` դատապարտելով 25 տարվա ազատազրկման։

Խմբի մյուս անդամներից`

 Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց 7 տարի 5 ամսվա,

Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամսվա,

Արմեն Բիլյանը՝ 4 տարվա,

Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամսվա,

էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամսվա,

Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամսվա ազատազրկման:

Խմբի անդամներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում և ամենայն հավանականությամբ կբողոքարկեն դատավճիռը Վերաքննիչ դատարանում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սասնա ծռեր», դատարան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon