Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ (տեսանյութ)

Պաշտոնական 22.12.2019   19:00   1370

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի,  մերժել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Քննչական ծառայության միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ դատարանից։ Այսինքն՝ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։

Դատավոր Դավիթ Բալայանը՝ ժողովրդի կողմից դատարանների շրջափակման օրը, փորձում էր դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները նրան  խոչընդոտեցին և նա վայր ընկավ։ Նրա հայրը՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանն է, հիշեցնում է armlife.am-ը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon