Դավիթ Ջալալյան. Թիկունքից հարված պետությանն ու մեզ

Խոսք 01.08.2019   14:15   633

Թիկունքից հարված պետությանն ու մեզ․․․

Երբ ամիսներ առաջ Եռաբլուրում թալանվեցին ապրիլյան պատերազմի հերոսների հարազատների ավտոմեքենաները, բոլորս շոկ ապրեցինք:
Իսկապես ցավալի և ամոթալի է այն փաստը, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ընդունակ են նման ստոր արարքի:

Սովորաբար գողություն կատարող անձի համար, ով չունի սրբություն էական տարբերություն չկա, թե ով է տուժելու իր արարքից, ազգային հերոս, թե ասենք ուսուցիչ:

Գողի նպատակը ուրիշի ունեցվածքը հափշտակելն է․ ուստի Եռաբլուրում տեղի ունեցած թալանը բացի բարոյական երանգներ ունենալուց, բացառապես քրեական հանցագործություն էր:

Այսօր Եռաբլուրում պղծվել են ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները: Տեղի ունեցածը հանցագործություն որակելով՝ ուղղակի հնարավոր չէ սահմանափակվել: Տեղի ունեցածը թիկունքից հարված է մեր պետությանը, մեր հասարակությանը, մեզնից յուրաքանչյուրիս:

Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք նպատակաուղղված փորձում են քանդել պետության հիմքերը:

Այս վանդալիզմի անհապաղ բացահայտումը և մեղավորներին պատժելը ոչ միայն իշխանությունների, այլև մեզնից յուրաքանչյուրիս պատվի հարցն է:

Դավիթ Ջալալյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Եռաբլուր, Դավիթ Ջալալյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon