«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Դավիթ Մաթևոսյան. «Սպասում ենք արձագանքների, որոնք չկան այժմ»

Դավիթ Մաթևոսյան. «Սպասում ենք արձագանքների, որոնք չկան այժմ»

«Ամենադժվարն իսկապես սեփական ճճվին սեփական հոգում ճզմելն է և ամենահեշտն իսկապես՝ ուրիշների անուրանալին ուրանալու կարողությունը, որոնց մեղքը այն է միայն, որ նրանք դու չես, նրանք մեզնից են՝ բայց մենք չենք, ինձնից են՝ բայց ես չեմ..…»

Հրանտ Մաթևոսյան

Նոյեմբերի 16-ին Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրատան՝ Մատենադարանի դահլիճում տեղի ունեցավ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանի Էսքիզ հայեցակարգի շնորհանդեսը, որը վարում է գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

Մինչ շնորհանդեսի մեկնարկը «Ազատության» հետ զրույցում նա ներկայացրեց․

«Շնորհանդեսը անում ենք շատ պարզ գործնական նպատակով, սեպտեմբերի 18-ին վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը վարչապետը հանձնարարեց մշակույթի, գիտության, կրթության նախարարին խորհրդակցելով մեզ հետ, քաղաքապետի հետ և պատկան շահագրգիռ այլ կողմերի հետ, քննարկել և ներկայացնել առաջարկություններ: Դրան հաջորդել էր իմ խոսքը, որով ես հանձն էի առել էսքիզ-նախագիծ ներկայացնել, հիմա նամակ գրեցինք ամսի 30-ին, նամակն ուղղված է մշակույթի կրթության նախարարին՝ ասելով, որ պատրաստ է, պատրաստ ենք ցանկացած օր գալ և Ձեզ շնորհանդեսել սա, իսկ եթե ոչ, համեցեք նոյեմբերի 16-ին Մատենադարանում կայանալիք հայեցակարգին: Հրավերներ եմ ուղարկել վարչապետին, նախարարին, փոխնախարարներից մեկին, տարբեր պատգամավորների, որևէ մեկից հաստատական առաջարկ չեմ ստացել»:

Հարցին, թե սա էսքիզ-նախագի՞ծն է, պատասխանեց․ «Այո, հենց էդ էսքիզ-նախագիծն է, որ մենք հանձն էինք առել ներկայացնել, հիմա մենք ներկայացնում ենք, ցանկացած պահի պատրաստ ենք ներկայացնել վարչապետին և նախարարին: Իրենք բիզնես-նախագիծ էին ուզում, այստեղ կա նաև բիզնես-նախագծի տարր, այսինքն մենք ապացուցում ենք, որ սա սոցիալական բիզնես է և սա ունի բոլոր հիմքերը լավ աշխատող, որակյալ թանգարան, կենտրոն լինելու համար: Սպասում ենք արձագանքների, որոնք չկան այժմ»:

Տեսանյութը՝ Lurer.1tv-ի