Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի

Պաշտոնական 14.12.2020   13:00   112

Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը այսօր ուղիղ եթերում։

«Դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը, և այս առիթով եռօրյա սուգ կհայտարարվի, նաև սգո երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր»,– ասաց Փաշինյանը։

Նա չբացառեց, որ այդ օրը դեռ ոչ բոլոր զոհերի մարմինները գտնված կլինեն, բայց, նրա խոսքով, պետական այդ կարգի որոշումն այլևս չի կարելի հետաձգել։

Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման գործընթացի մեկնարկին, ասաց Փաշինյանը 

«Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին։ Այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը պաշտոնապես հաստատված է Ադրբեջանի և Կարմիր Խաչի կողմից, որից հետո ավելի շատ կկենտրոնանանք գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն»։

Նրա խոսքով` դա շատ բարդ գործընթաց է, որի ընթացքում ինքն ակնկալում է գերիների ու անհետ կորածների ընտանիքների ըմբռնումը։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         եռօրյա սուգ, Հայաստա, Դեկտեմբերի 19

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon