«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Դոնալդ Թրամփը այսօր ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

Դոնալդ Թրամփը այսօր ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

Դոնալդ Թրամփի այսօրվա հայտարարությունն իրապես չափազանց կարեւոր էր, Արցախյան հարցը այս մակարդակով երբեք Կոսովոյի հետ նույն համատեքստում չի դիտարկվել, այսօր Նյու Հեմշիրում Թրամփն ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Ներկայացնում ենք Թրամփի ելույթից մի հատված.

«...Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոում էի, մենք Օհայոում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի ունի՝ Ղարաբաղում) այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել են Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ...»։