Էդիկ Բաղդասարյան. Նրանք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել

Խոսք 05.05.2021   11:41   306

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Նրանք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Այսօր իմ վաղեմի ընկերներից մեկը, որի հետ պաշտոն ստանալուց հետո գրեթե չեմ շփվել, զանգել եւ ինձ հրավիրում էր մի հոբելյանական միջոցառման: Ասացի, որ չեմ գնում միջոցառումների, մարդկանց հետ չեմ կարողանում շփվել:

Շատ անկեղծ տոնով հարցրեց՝ ինչ է պատահել, ձայնի մեջ նույնիսկ անհանգստություն զգացի: Բայց դա ինձ ավելի զայրացրեց:

Ասացի՝ ամբողջ ցեղս կորցրել է ամեն ինչ, հայտնվել է փողոցում: Իմոնք Քարին Տակում եւ Շուշիում էին ապրում, ապրում էին դարերով: Իշխանությունները, հավանաբար, լսել են էդ մասին, որ քաղաքներ ու գյուղեր ենք կորցրել, որ Արցախը կորցրել ենք՝ հանձնելով ռուսներին ու թուրքերին, որ 4 հազարից ավելի զոհ ունենք, գերիներ,  հարյուրավոր անհետ կորածներ ունենք, նրանց մեջ ընկերներ ունեմ:

Ու էս ամենից հետո իշխանության ներկայացուցիչը կարող է հարցնել՝ ինչ է պատահել: Ոչինչ չի պատահել, շարունակեք գոյատևել: 

Երկու օր առաջ էլ հորեղբայրս, որ Քարին Տակը թողել, եկել էր պատսպարվել մի գյուղում, մահացավ, նրան  հուղարկավորեցինք իր զավակներից հեռու մի տեղ: Իսկ Քարին Տակում առաջին պատերազմում զոհված աղջկա, պատերազմում վիրավորված ու երկար տարիներ այդ վերքերից բուժվող որդու գերեզմաններն են:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էդիկ Բաղդասարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon