Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զինծառայող է մահացել

Պաշտոնական 11.12.2020   13:05   128

Երևան-Գորիս ճանապարհին դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում  տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- հաղորդում  է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱՀ ՊԲ, Վրեժ Մարտիրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon