«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Եռաբլուրում. «Եվրոպան պետք է բացի աչքերը և վերջապես դուրս գա լռությունից»

Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Եռաբլուրում. «Եվրոպան պետք է բացի աչքերը և վերջապես դուրս գա լռությունից»

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամինն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն եւ լուսանկարներ հրապարակել:

«Եռաբլուր զինվորական գերեզմանատուն: Այս հազարավոր դրոշներից յուրաքանչյուրի տակ զինվոր է ամփոփված, որ զոհվել է անցյալ տարի՝ Հայաստանը պաշտպանելով ագրեսիայից: Նրանց մեծ մասը հազիվ 20 տարեկան էր: Ամբողջ Եվրոպան պետք է բացի աչքերը և վերջապես դուրս գա լռությունից»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը ֆեյսբուքի իր էջում:

Նա մեջբերել է Լուի Արագոնի «Կարմիր պաստառ» բանաստեղծությունից քառյակ, որը գրվել է 1954 թվականին Փարիզի ХХ շրջանի փողոցի անվանման մեջ Մանուշյանի խմբի հիշատակի հավերժացման առիթով: Բանաստեղծությունը գրվել է Մելինե Մանուշյանի՝ մահապատժի ենթարկված իր ամուսնու մասին գրքի տպավորության տակ.

«Մնաք բարով թախիծ ու խինդ,

Մնաք բարով վարդեր,

Մնաս բարով կյանք, մնաք բարով լույս ու քամի:

Ամուսնացիր եւ երջանիկ եղիր, իմ մասին էլ հաճախ մտածիր.

Դու, որ շարունակելու ես ապրել հիասքանչ աշխարհում,

Երևանում – հետո, երբ ամեն ինչ ավարտվի»: