«Եվս մեկ ապացույց, որ պետությունը վտանգավորագույն արարածի ձեռքում է»

Խոսք 16.09.2021   10:30   383

16.12.2020թ.-ին Ազատության ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պատերազմն անխուսափելի էր.

«Նույնիսկ զիջումների ճանապարհով հնարավոր չէր լինելու խուսափել պատերազմից, որովհետև զիջումները, որ պետք է արվեին, դրանից հետո ավելի շատ զիջումներ էին պահանջվելու»,- ասել էր նա և նշել, որ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ, և որ ինքը չգիտեր, որ պարտվելու ենք, իսկ զեկույցներից հետո կոնկրետ գործողություններ են արվել՝ սպառազինության, զինտեխնիկայի ձեռքբերման առումով:

Երեկ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից պատասխանելով մեկ տարի առաջ պատերազմի նախօրեին իր տված հարցազրույցի չհրապարակված լինելու վերաբերյալ հարցին, բառացի ասել է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության համապատասխան ինստիտուտները, մինչև 2020թ.-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ, պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական. ինձ տված զեկույցներում: Ես գտնում եմ՝ խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են նման գնահատական տալ»: 

Ահավասիկ ևս մեկ ապացույց, որ պետությունը վտանգավորագույն արարածի ձեռքում է...

Անի Մինասյան

Ավելացնենք. Փաշինյանը պատերազմի հավանականության մասին խոսել էր նաև 2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ իր ուղերձում. «Պատերազմը՝ ընդդեմ Արցախի, մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն էր՝ որ ժամից եւ որտեղից կհարձակվեր թշնամին»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Նիկոլ Փաշինյան, Անի Մինասյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon