ԵԽ-ում պահանջում են դատապարտել Թուրքիային (տեսանյութ)

Արցախ 07.10.2020   15:28   287

Եվրախորհրդարանի  պատգամավորները եվրոպական կառույցից պահանջում են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հստակ և հասցեական դատապարտում, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և կանխվի ևս մեկ ցեղասպանությունը հայերի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նրանք հայտնել են հոկտեմբերի 7-ին Եվրախորհրդարանում Արցախի խնդրին նվիրված հատուկ նիստի ժամանակ, որի ընթացքում շենքի առջև Բրյուսելի հայերն ու նրանց աջակցող օտարերկրացիները բազմահազարանոց ցույց են անցկացնում:

Հունաստանից ԵԽ պատգամավոր Լուկաս Ֆուրլասը նշել է, որ Ադրբեջանին աջակցում են Թուրքիան և ջիհադականները: «Մենք չպետք է հանդուրժենք այս ամենը: Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանվում են ագրեսիայից: Էրդողանը և Ալիևը լարում են իրավիճակը: Մենք պետք է կանգնենք Հայաստանի ժողովրդի կողքին: Չպետք է մոռանալ՝ նրանք տառապել են սարսափելի ցեղասպանությունից. եկել է ժամանակը, և մենք պետք է կանգնենք հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով Թուրքիային»,-ընդգծել է նա:

ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Սիլվի Գիյոմի խոսքով՝ բոլոր միջազգային կառույցների արձագանքը պետք է շատ հստակ լինի և պետք է ռազմական գործողությունները հասցեական դատապարտվեն: «Մենք պետք է դատապարտենք վայրագությունները. լարվածությունը վտանգ է ողջ տարածաշրջանի համար: Մենք պետք է կենտրոնանանք Թուրքիայի վրա: Նրանք հրահրում են այս հակամարտությունը»,-շեշտել է նա ու հավելել, որ հակամարտությունը դադարեցնելու ջանքերը պետք է ակտիվանան, որպեսզի ականատես չլինենք հայերի ևս մեկ ցեղասպանության:

Հազարավոր հայեր և տարբեր ազգությունների մարդիկ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ` Եվրախորհրդարանի մոտ, պահանջելով դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:
Մասնակիցները վանկարկում էին «Էրդողանը ահաբեկիչ է», «Ադրբեջանը ագրեսոր է», «Դադարեցրեք բռնությունը»:

Ակցիայի մասնակիցները ունեն պաստառներ ՝ «Ղարաբաղի ճանաչումը», «Կանգնեցրեք Էրդողանին», «Արցախը Հայաստան է», «Կանգնեցրեք Ալիևին և նրա ագրեսիան» գրություններով:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon