«  Հուլիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика


Հատված Գալինա Ստարովոյտովայի հետ  հարցազրույցից. 1991թ.

Հատված Գալինա Ստարովոյտովայի հետ  հարցազրույցից. 1991թ.

Լուսանկարում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գալինա Ստարովոյտովան։ 

1991թ․, Հատված միջազգային հարաբերությունների մասնագետ, իրավապաշտպան, պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանից ընտրված ԽՍՀՄ ժողպատգամավոր, ՌԴ Դումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի հարցազրույցից․

Թղթակից․ — Ձեր կարծիքով, ԱՄՆ-ն ինչո՞ւ չի կարող տնտեսական օգնություն ցույց տալ որոշակի հասցեատերերի, օրինակ, Հայաստանին կամ մեկ այլ հանրապետության։

Գ. Ս․ — Ես հենց այդպես էլ դնում էի հարցը ԱՄՆ-ում իմ բոլոր հանդիպումների ժամանակ․

Նախ, չի կարելի նման օգնություն ցույց տալ համակրելով մեկ անհատի, առավել եւս, երբ մեր պրեզիդենտի [նկատի ունի Գորբաչովին] քաղաքական ապագան անորոշ է։

Երկրորդ․ ժամանակն է հաղթահարել «գորբամոլությունը» եւ հանելով վարդագույն ակնոցը, բաց աչքերով տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Միեւնույն է, դուք ստիպված կլինեք ծանոթանալ մյուս 15 պրեզիդենտների հետ [նկատի ունի ԽՄ հանրապետությունների ղեկավարներին], - ասացի ես, - թեպետեւ ձեզ համար հեշտ է հիշել մի անուն, բայց դուք ստիպված կլինեք հիշել եւս 15 նորը, որոնց թվում կան հետաքրքիր մարդիկ, մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը բարձրակիրթ ու զարգացած անձնավորություն է, գիտի շատ լեզուներ եւ անչափ հետաքրքիր ղեկավար է։ Ես նշեցի նաեւ այլ լիդերների՝ Ելցինին եւ Նազարբաեւին, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Արեւմուտքի համար:

Դուք այսօր վարկեր եք տալիս Գորբաչովին, նա դրանք վերցնում է առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու, - ասացի ես։ Դրանց ճակատագրի մասին մենք ոչինչ չգիտենք, ինչպես որ չգիտենք, թե ինչ եղավ այն միջազգային օգնությունը, որը երկրաշարժից հետո տրվեց Հայաստանին: Իսկ ումի՞ց եք հետ ստանալու, դուք վստահ եք, որ Գորբաչովը երկու-երեք տարի հետո կմնա իր աթոռին:

Պետք է շփումներ ունենալ Մոսկվայի, այդ Կենտրոնի հետ, անկախ նրանից, մեզ դո՞ւր է գալիս, թե ոչ: Ռուսաստանի ղեկավարությունն էլ է ստիպված դիմել որոշ փոխզիջումների: Ես գիտեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կշտամբում են, թե նա գնում է ֆեդերացիայի խորհրդի նիստտերին, բայց դա շատ անհեռատես քննադատություն է:

Թե որպես քաղաքական գործիչ, թե որպես դիվանագետ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայաստանի մյուս ղեկավարները պետք է պահպանեն այդ շփումները, անկախ նրանից, թե բանակցություններում դիմացինները մեզ հաճելի՞ են, թե ոչ: Չէ՞ որ հայերն այսօր պատրաստ են տնտեսական ու առեւտրային հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ, որը նույնպես ես շատ ճիշտ ու խելամիտ եմ համարում»:

«Հայաստանի Հանրապետություն», 1991թ․

Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան էջից

Գալինա Ստարովոյտովան սպանվել է Սանկտ Պետերբուրգում 1998 թվականի նոյեմբերի 20-ին։ Մահվան հանգամանքները մինչև վերջ չեն պարզված: