«  Սեպտեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика


Դերենիկ Մալխասյան. Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն և′ նալին խփում, և′ մեխին. «Առավոտ»

Դերենիկ Մալխասյան. Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն և′ նալին խփում, և′ մեխին. «Առավոտ»

«Ուզում եմ զարմանքս հայտնել ընդդիմադիր որոշակի շրջանակների մոտ հրճվանքի առկայության վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի հետ կապված։ Տպավորություն է, որ ԵԽԽՎ զեկույցում հնչել են այնպիսի մտքեր, որոնք բացառիկ էին հայ իրականության մեջ, և դրանով ՀՀ-ում արմատապես փոխվելու է ներքաղաքական իրավիճակը։ Սա մի կողմից զարմանալի է, մյուս կողմից ծիծաղելի՝ անգամ հասնում է մանկամտության»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Դերենիկ Մալխասյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում օրերս ընդունված զեկույցին։

Ըստ Մալխասյանի՝ այստեղ նոր գնահատականներ չեն հնչել․ «Չկան այնպիսի էական գնահատականներ, որոնք չեն հնչել 2021-ին կամ 2018-ին։ Անգամ, եթե ԲՀԿ-ի հետ կապված գնահատականներ են արձանագրվել, դա այն է, ինչ մենք մի քանի ամիս արձանագրում ենք»։

Ըստ նրա՝ այսպիսի փաստաթուղթ ունենալը հենց եվրաչինովնիկներին էր պետք․ «Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն և′ նալին խփում, և′ մեխին։ Հասկանալի է, որ վերջին տարիներին արևմուտքը, Եվրոպայի գլոբալիստական էլիտաները հասկացել են, որ վարկաբեկվել են այն երկրներում, որտեղ իրենք քարոզում էին ժողովրդավարություն, մարդու իրավունքներ։ Քաղաքական բռնաճնշումները, ձերբակալությունները ՀՀ-ում դարձել են սովորական երևույթ, բայց ԵԽ-ի և ԵՄ-ի չինովնիկներն այս հարցում աչք են փակում։ Հետևաբար պետք էր մի թուղթ, որ արձանագրեին՝ ինչ որ բան տեսնում են, որ թափահարեն, թե այդքան էլ սուբյեկտիվ չեն։ Բայց արդյոք դա ինչ-որ բան փոխո՞ւմ է, ՀՀ-ում արդյոք իշխանությունները դադարեցնո՞ւմ են քաղաքական հետապնդումները, քաղբանտարկյալները դո՞ւրս են գալիս բանտերից, ՀՀ-ում սահմանադրական կարգի հետ ամեն ինչ նորմա՞լ է, դատարաններն արդարացի վճիռնե՞ր են կայացնում։ Ոչ, որևէ դեպքում նման բան այս զեկույցից չի հետևելու։ Այն որևէ ազդեցություն չի ունենալու ՀՀ ներքաղաքական դաշտի վրա։ Այն ոչ ընդդիմության, ոչ էլ իշխանության ձեռքբերումն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Առավոտ