«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Մենք համաձայնագիրը չենք ստորագրել, շատ հարցեր ունենք

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Մենք համաձայնագիրը չենք ստորագրել, շատ հարցեր ունենք

Մի խումբ հադրութցիներ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրակաացնում: Նրանք Հադրութն են պահանջում՝ ակնկալելով նաև Ֆրանսիայի աջակցությունը:

Ակցիայի մասնակիցներին դեսպանատան դարպասների մոտ հանդիպման եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Հադրութցիները նրան փոխանցեցին նամակ՝ խնդրելով ականջալուր և աջակից լինել իրենց:

Ջոնաթան Լաքոտն ասաց, որ տեղյակ են՝ Հադրութը ամենատուժած տարածքներից է:

«Լարված իրավիճակ է, մենք գիտենք, որ Հադրութի ժողովուրդը ամենատանջնված ժողովուրդներից է: Գիտենք, որ ՀՀ-ում իրավիճակը շատ բարդ է, շատ են հարցերը համաձայնագրի հետ կապված, նաև շատ հարցեր մենք ունենք, որովհետև չենք ստորագրել համաձայնագիրը:

Այսօր նախագահ Մակրոնը հանդիպելու է ՀՀ ներկայացուցիչների հետ, նախագահ Մակրոնը ասել է, որ պետք է ներկայացվի նաև Հայաստանի շահը: Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ համար միշտ բաց է, որպեսզի ներկայացնեք ձեր խնդիրները», — ասաց դեսպանը: