Ֆրանսիայում թուրքերը մուրճով հարվածել են բողոքի ակցիա անող հայերից մեկի գլխին (տեսանյութ)

Աշխարհ 28.10.2020   11:54   191

Sputnik. Ֆրանսիայում հայերը փակել են Ա7 միջպետական ճանապարհը`դատապարտելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։

Բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. ինչ–որ մեքենայի միջից երեք տղամարդիկ դուրս եկան ու մուրճերով հարձակվեցին հայերի վրա։

Ուղիղ եթերի ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ հարձակվողները թուրքեր են, նրանք մուրճով հարվածել են հայ երիտասարդներից մեկի գլխին։ Նրա խոսքով` թուրքերի ձեռքին նաև դանակ է եղել։ Երիտասարդը հայտնեց նաև, որ թուրքերը պատասխան են ստացել, և նրանք էլ բուժօգնության կարիք ունեն։

Վնասվածք ստացած հայ երիտասարդին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել մեծաթիվ ոստիկաններ։


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         թուրքեր, Ֆրանսիա, հայեր, պատերազմ Արցախում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon