«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Գեղամ Փաշիկյան. Պատերազմի ընթացքում հայկական կողմից վիրավորների թիվը կազմել է 11 հազար

Գեղամ Փաշիկյան. Պատերազմի ընթացքում հայկական կողմից վիրավորների թիվը կազմել է 11 հազար

2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմի ուժային կառույցներից վիրավորների եւ հիվանդների թիվը կազմել է 11 հազար: News.am-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Գեղամ Փաշիկյանը մարտի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

55 տոկոսը կազմում են թեթեւ վիրավորումները, 36 տոկոսը՝ միջին ծանրության, 7 տոկոսը՝ ծանր և 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներն են:

Պատերազմի ընթացքում զոհվել է 15 ռազմական բժիշկ և 1 կամավոր բժիշկ, 60 ֆելդշեր և սանինստրուկտոր, հայտարարել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը բազմիցս հարձակվել է հոսպիտալների և բժշկական բրիգադների, ավտոմեքենաների վրա: Կան տեսաապացույցներ: «Այդ ամենը վկայում է, որ հակառակորդը բազմիցս խախտել է պատերազմի ընդունված նորմերը, գրված եւ չգրված կանոնները, Ժնևի կոնվենցիաները»,-ընդգծել է Սահակ Օհանյանը:

Այժմ շուրջ 1500 մարդ շարունակում է բուժում ստանալ: Ավելի քան 800-ը ստացել է հաշմանդամության կարգ:

Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ հայկական կողմն ապահովել է գերիներին բժշկական օգնությամբ: