«  Հունվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

«Գերիների ամենամեծ թվով հայրենադարձումը տեղի է ունեցել 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո»

«Գերիների ամենամեծ թվով հայրենադարձումը տեղի է ունեցել 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո»

Նիկոլ Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Գերիների ամենամեծ թվով վերադարձը արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին։ ԿԽ 1996-ի մայիսի 10-ի հաղորդագրությունը 109 անձի մասին է։

1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։ 

1997-ից հետո, շուրջ երեք տարի դադարից հետո վերսկսվել է շփման գծից այն կողմ հայտնված զինվորականների և քաղաքացիականների հայրենադարձումը։ 2000-ականներից սկսած տեղի է ունեցել 55 անձի վերադարձ»։

Բացի այս 109-ը անձից, որոնք կոնֆլիկտի երեք կողմի՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են, մյուս հաղորդագրություններում մարդկանց ազգությունները հստակեցված են, գրում է media.am-ը:

«Մեր հավաքագրած տվյալներով 1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։

Եթե Փաշինյանի ասածը դիտարկենք խաղաղ պայմաններում գերեվարված անձանց վերադարձի համատեքստում, այս դեպքում աննախադեպությունը ևս ճիշտ չէ:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «այս ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո», իրականությանը չի համապատասխանում։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք ասել, որ ամենաշատ հայերանդարձում եղել է Արցախի առաջին պատերազմից հետո՝ Հայաստանի առաջին նախագահի կառավարման տարիներին», ամփոփում է media.am-ը:

Հիշենք՝ 1991-94 թվականներին արցախյան հաղթական պատերազմ էր. ազատագրվեց Արցախը, հիմնվեցին Հայաստան և Արցախ պետությունները։