Հաագայի դատարանը սկսում է քննել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը

Աշխարհ 14.10.2021   12:30   321

ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը՝ Արդարադատության միջազգային դատարանն այսօր Հաագայի խաղաղության պալատում կսկսի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հանրային լսումները։

Լսումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ից 15-ը։

Խաղաղության պալատում կանցկացնի հանրային լսումներ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման համար ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գործով:

Այսօր տեղի կունենա բանավոր փաստարկների առաջին փուլը:

Դատական նիստը վարելու է դատարանի նախագահ Ջոան Է. Դոնոհյուն։

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի», Հաագայի դատարան, պատերազմ Արցախում, ռասայական խտրականություն, գերիներ.ռազմագերիներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon