«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Հադրութում ադրբեջանցիները սպանել են 2 բնակչի` մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն

Հադրութում ադրբեջանցիները սպանել են 2 բնակչի` մորն ու հաշմանդամություն ունեցող որդուն

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Հադրութ քաղաք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մորն ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:

«Այժմ աշխատանքներ ենք տանում հանգամանքները պարզելու ուղղությամբ և վաղը հանդես կգանք ավելի մանրամասն տվյալներով»,–գրել է նա։

Խստագույնս դատապարտելով ադրբեջանական զինված ուժերի շարունակական վայրագ հանցագործությունները Արցախի բնակչության հանդեպ՝ Բեգլարյանը պահանջում է միջազգային հանրությունից այս դեպքն արժանացնել համարժեք արձագանքի և հետամուտ լինել հանցագործներին համապատասխան պատժի ենթարկելու հարցում:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: