«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՀԱԿ-ի համար անհասկանալի է ապատեղեկատվության տարածման նպատակադրումը

ՀԱԿ-ի համար անհասկանալի է ապատեղեկատվության տարածման նպատակադրումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է հետևյալը.

«Դուք գիտեք վարչապետ Փաշինյանը առաջարկել է հանդիպումներ ունենալ եւ քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ, եւ ես շատ ուրախ եմ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, որոնք որ արդեն հայտարարել են օրինակ՝ ՀԱԿ-ը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի կուսակացությունը՝ Հանուն Հանրապետության, հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին»։

Հայ  Ազգային Կոնգրեսը նման հայտարարություն չի արել, հետևաբար մեզ համար անհասկանալի է այդ ապատեղեկատվության տարածման նպատակադրումը (մոտիվացիան)։

Հայ Ազգային Կոնգրեսի
Մամլո Ծառայություն