ՀԱՊԿ. Հայ-ադրբեջանական սահմանի սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ

Տարածաշրջան 26.05.2021   10:00   148

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ: Այդ մասին հայտարարել է ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովերի նախագահների համակարգող խորհրդի նիստի ժամանակ: Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կնքած ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո այդտեղ իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է: «Ամրապնդում են երկարաժամկետ խաղաղության իրադրության հեռանկարը ռուս խաղաղապահները եւ շարունակական բանակցային գործընթացը»,-ասել է Սեմերիկովը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ծագած սրացումը պահանջում է ձեռնարկել հրատապ միջոցներ՝ «նախ քաղաքական դիվանագիտական բնույթի, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերի լուծում»:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ադրբեջան, սահման, Վալերի Սեմերիկով, ՀԱՊԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon