«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՀԱՊԿ-ի խորհուրդի արտահերթ նիստում կքննարկի Տավուշի ուղղությամբ իրավիճակի սրման հարցը

ՀԱՊԿ-ի խորհուրդի արտահերթ նիստում կքննարկի Տավուշի ուղղությամբ իրավիճակի սրման հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի հայ-ադրբեջանկան սահմանին սրված իրավիճակի հարցը, գրում է «Արմենպրես»-ը:

«Կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ, որը սկսվել է հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ ռազմական բախման հետևանքով, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ»,- նշված է հայտարարությունում: