Հարութ Ուլոյան. Փաշինյանը սեփական թիմը դարձրեց իր արկածախնդրական գործելաոճն արդարացնող պատանդների

Խոսք 13.05.2021   12:30   225

Եթե ուղեղներս բթացնենք ու ինչ-որ կերպ ընդունենք, որ պատերազմից հետո, վերջին 6 ամիսների ընթացքում Փաշինյանի կողմից ներկայացված տարատեսակ խաչաձև «պարզաբանումները» ոչ թե կեղծիք ու խայտառակագույն մանիպուլյացիա, այլ` Հիսուսի գալստյան համար ասֆալտ փռողի կողմից ներկայացվող բացարձակ ճշմարտություններ են, այնուամենայնիվ, նույնիսկ չնչին բարոյականության տեր ու պատասխանատվության զգացում ունեցող մարդը` Պետական գործիչը, պատերազմից հետո, գիշեր-ցերեկ պիտի մտածեր, թե ինչպես է ներողություն հայեցելու ժողովրդից ու մեկընդմիշտ հեռանալու քաղաքականությունց:

Կրկնում եմ` եթե երևակայաբար համարենք, որ Փաշինյանի ողջ «արդարացման» բազան ոչ թե մանիպուլյացիա, այլ` բացարձակ ճշմարտություն է, միևնույնն է` Փաշինյանը ՈՂՋ պատասխանատվությունը պետք է վերցներ բացառապես իր վրա (բացառեր նույնիսկ թիմային պատասխանատվությունը) և հեռանար: Նման քայլը պետք է թելադրված լիներ հետևյալ հիմնական շարժառիթներով.

  • չնվաստացնել պետությունը (բոլոր ինստիտուտները, այդ թվում` Բանակը),
  • զերծ պահել ժողովրդին նման խայտառակ ապատիայից,
  • աշխարհին, առավել ևս` հակառակորդներին չներկայանալ պարտված առաջնորդի դիրքերից,
  • փրկել սեփական թիմը:

Այո, նման վարքագծի դեպքում, հասարակության որոշ շերտեր Փաշինյանին, բացի հիմնական մեղքերից, այլ մեղքեր էլ կվերագրեին, սակայն Փաշինյանը, այնուամենայնիվ, պետք է գնար այդ քայլին` ցույց տալու համար, որ ոչ թե պետությունը, ժողովուրդը, կռվողները, սեփական քաղաքական թիմն են պարտվել, այլ` բացառապես ինքը: ՊԵՏԱԿԱՆ գործիչի առանձնահատկությունը հենց նման պատասխանատվության զգացումն է:

Հակառակ սրան, Փաշինյանը ջանք չխնայեց պարտությունը վերագրել պետությանն ու ժողովրդին; ամբողջովին ջախջախեց պետության ինքնիշխանությունը; տարատեսակ մեխանիզմներ կիրառելով` սեփական թիմը դարձրեց իր արկածախնդրական գործելաոճն արդարացնող պատանդների:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հարութ Ուլոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon