Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք

Պաշտոնական 19.10.2020   11:15   299

Հոկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 65460 դեպք, որոնցից 48208-ն` առողջացած, 1091-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15845 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 349871 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1722 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք: Ունենք 104 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ.

պացիենտները եղել են 74 (տղամարդ), 65 (կին), 83 (կին), 86 (տղամարդ), 68 (կին), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 51 (տղամարդ), 67 (տղամարդ) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon