«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք

Նոյեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114383 դեպք, որոնցից 72116-ն` առողջացած, 1697-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40130 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 456909 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3876 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք: Ունենք 1986 առողջացած և 29 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է: