Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2213 նոր դեպք

Կարևոր 24.10.2020   11:14   129

Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 75523 դեպք, որոնցից 50701-ն` առողջացած, 1157-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23332 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 372550 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2213 նոր դեպք: Ունենք 425 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ.

պացիենտները եղել են 74 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 79 (կին), 66 (կին), 80 (կին), 81 (կին), 54 (կին), 70 (տղամարդ), 69 (տղամարդ), 50 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 333 է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon