Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք, մահացել է 28 մարդ

Կարևոր 30.10.2020   11:38   166

Հոկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ն` առողջացած, 1300-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 397596 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4936 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Ունենք 1059 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 358 է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon