Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 02.08.2021   10:45   861

Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օրը

  • Ս. Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:
  • Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած Վահանը մեծացել էր արաբական միջավայրում, բայց գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա, և ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին, և վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ և տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին և վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը` նահատակվում է 737 թվականին՝ դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգում են հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-01-25, 2023-01-24, 2024-06-30, 2025-01-23, 2026-01-22, 2027-07-29, 2028-01-25, 2029-07-31, 2030-01-22։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon