Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 05.08.2021   09:45   2175

Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օրը

  • Քրիստոնեության արագ տարածումը հատկապես հռոմեական կայսրության սահմաններում արդեն երկրորդ դարից անհանգստացնել է կայսրերին: Հրապարակվեցին կայսերական հրովարտակներ, որոնցով հրահանգվում էր կամ հեթանոսության դարձնել քրիստոնյաներին կամ էլ հալածել մինչև մահ:
  • Հալածանքների այդ ժամանակաշրջանում բազմաթիվ քրիստոնյաներ նախընտրում էին մեռնել, քան ուրանալ Քրիստոսին: Եկեղեցին մեծապես գնահատում է հանուն Քրիստոսի այդ մարդկանց կրած չարչարանքները, նրանց համարձակությունն ու հավատը: Այդպիսի վկաներ են Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք նահատակված Եվգենիոսն ու Մակարիոսը, Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք նահատակված Վաղերիոսը, Կանդիտոսն ու Ակյուղասը: Տոներ կարգելով ի հիշատակ այդ նահատակների, Եկեղեցին ուսուցանում է հավատացյալներին հավատարիմ մնալ Քրիստոսին նույնիսկ ամենադժվարին պայմաններում:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-01-27, 2023-01-26, 2024-08-05, 2025-01-27, 2026-08-03, 2027-08-05, 2028-01-27, 2029-08-02, 2030-01-28։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon