Հայ գերին դիմել է Բաքվի դատարանին. «Մեզ տուն ուղարկեք»

Կարևոր 25.06.2021   19:01   325

Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները գերի են վերցրել պատերազմից հետո, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին տուն վերադարձնել։ Armeniasputnik-ի փոխանցմանբ` տեղեկությունը հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր կայացած նիստի ժամանակ դատավորը հարցրել է` նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ, Վլադիմիր Հակոբյանն ի պատասխան ասել է. «Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք»։

Նշենք, որ մեղադրյալի աթոռին նստած են Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողները, որոնց ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներ են ներկայացվել: Հայ գերիներին 14-20 տարվա ազատազրկում է սպառնում։

Խծաբերդից գերեվարված բոլոր զինծառայողները Շիրակի մարզից են։ Նրանք գերեվարվել են դեկտեմբերի 16-ին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ադտբեջան, Վլադիմիր Հակոբյան, գերիներ.ռազմագերիներ, Գեղարքունիք, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon