«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է շուրջ 10 մլն դոլար

Պաշտոնական 29.11.2019   10:07   491

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 9.856.100 դոլար: Սա ավելի քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Նախորդ տարի հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։

Այս տարվա հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաև Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հեռուստամարաթոն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon