Հայաստանի 4 մարզում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք

Պաշտոնական 05.04.2021   10:30   59

Փետրվարի 1–ի դրությամբ Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17 636 470 քառակուսի մետր: Տեղեկությունը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտնում է ֆեյսբուքի էջում։

Նշվում է, որ ականներով ծանրաբեռնված մարզերն են Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք։

««Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համագործակցության արդյունքում իրականացվում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։ Այս օրերին ականներով ծանրաբեռնված մարզերում աշակերտներին սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նախատեսվում են հաստատված վտանգավոր մարզերում` հատկապես աշակերտների շրջանում, կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։ Իսկ ծրագրի շրջանակներում ձեռք բերվող հատուկ կահավորված շտապ օգնության մեքենան հնարավորություն կտա սահմանամերձ շրջանների երեխաներին ուսումնասիրել առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգը։

Բոլոր աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, ականային վտանգ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon