Կարեվոր
Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպել են
Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` հավելելով, որ հանդիպումւ կայացել է երեկ` մարտի 25-ին։
«Հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև»,- գրել է նա։
Մուսինյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։