«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

«Հայաստանից Վրաստան մեկնող բոլոր մեքենաների գերբեռնվածությունը պետք է սահմանին ստուգել»

«Հայաստանից Վրաստան մեկնող բոլոր մեքենաների գերբեռնվածությունը պետք է սահմանին ստուգել»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կառավարության այսօրվա նիստում խոսելով վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով վթարների մասին, տվյալներ ներկայացրեց և առաջարկով հանդես եկավ:

«Մենք առաջին պատահարով ունենք 7 զոհ, որից 6-ը՝ այրվածքներից, մեկը՝ ոչ, ունենք 3 ծանր վիրավոր: Երկրորդը Վրաստանի դեպքն է, փաստացի ունեինք գերբեռնված մեքենա, 3 զոհ, որից 2-ը՝ երեխա: Այս պահի դրությամբ ունենք երկու ծանր վիրավոր, որ տեղափոխվել են Հայաստան, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, դեռ վաղ է գնահատել՝ կստացվի՞ փրկել նրանց կյանքը, թե՞ ոչ»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց՝ առաջարկում է Վրաստան երթևեկող բոլոր մեքենաների գերբեռնվածությունը ստուգել սահմանային անցակետ մտնելիս, քանի որ սահմանապահը չի կարող տեսնել՝ գերբեռնվա՞ծ է, թե՞ չէ, մարդիկ ոտքով են անցնում սահմանը: Այս առաջարկի ընդունումն, ըստ Թորոսյանի, թույլ կտա խուսափել վթարներից:

Փաշինյանն արձագանքեց. «Կքննարկենք, ոտքի վրա որոշում չկայացնենք»: