Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Կարևոր 07.06.2021   10:01   611

Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Սակայն էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն:

Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք: 

Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ համարների.

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն
  2. «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն (ՀԱԿ)
  3. «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
  5. «Ազատություն» կուսակցություն
  6. «Պատիվ ունեմ» դաշինք 
  7. «Միասնական Հայրենիք» կուսակցություն
  8. «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
  11. «Հանրապետություն» կուսակցություն
  12. «Հայոց Հայրենիք» կուսակցություն
  13. «Ազատ Հայրենիք» դաշինք
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
  17. «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
  18. «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք
  19.  «Ազգային օրակարգ» կուսակցություն
  20. «Վերելք» կուսակցություն
  21. «Ազատական» կուսակցություն
  22. «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն
  23. «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
  24. «Հայաստան» դաշինք
  25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
  26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն:

Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան  քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու: 
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ2021, ՀԱԿ, քարոզարշավ, արտահերթ ընտրություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon