Հայկ Կարապետյան. Ֆունդամենտալ տարբերությունը ազգակործանների ու պետականամետների միջև

Խոսք 30.05.2021   10:00   406

Արևմտամետ փաթեթավորմամբ, բայց իշխանության կցորդ մի խմբակի պասով Փաշինյանը՝ վկայակոչելով Տեր-Պետրոսյանի 2016-ի այս ելույթի 48։40-49։40 րոպեներին հնչող․ «․․․սեփական նախաձեռնությամբ պատերազմ սանձազերծելու դեպքում Ադրբեջանը ևս մի քանի շրջան կկորցնի և դառը պարտություն կկրի․․․» խոսքերը, ասում է, թե իրենք էլ նույն բանն էին ասում էլի, թե նոր պատերազմ նոր տարածքներ։

Հիմա շատ-շատ ուշադիր, քանի որ հենց այստեղ է այն բանալին, որը չհասկացան նիկոլականները, քոչարյանականները, ռուսամետ կամ արևմտամետ ոչմիթիզականները, դաշնակներն ու այլ ազգակործան արկածախնդիրները և որը հանգեցրեց աղետի։

Եթե լսեք ամբողջը, այլ ոչ թե մեկ ժամից մեկ րոպեն, ապա կհասկանաք, որ Լևոնը բացատրում է, նախազգուշացնում է, եթե մենք ենք համաձայնվում գերհզորների առաջարկած փոխզիջմանը-խաղաղությանը, իսկ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծում, ապա ամբողջ աշխարհը մեր կողմից է ու հետևաբար թշնամին կպարտվի, բայց եթե մենք ենք մերժում, ուրեմն աշխարհը նրանց հետ է, ոչ ոք մեր հետ չէ և կլինի այն ինչ եղավ։

Իհարկե շատերը դա լավ էլ հասկանում են, բայց շարունակում են սրիկայաբար մոլորեցնել ժողովրդին։

Այստեղ է նաև այն հարցի պատասխանը, թե ինչու Քոչարյանի կամ Սերժի ժամանակ լայնամասշտաբ պատերազմ չեղավ, քանի որ նրանք երկուսն էլ ոչ թե մերժում էին, այլ մեր դիրքերի նորանոր զիջումներով խուսանավում ու ժամանակ էին ձգում՝ սպասելով կամ էշի կամ էշատիրոջ սատկելուն, իսկ Ադրբեջանը ավելի հզորանալով՝ նոր պայմաններ առաջադրում։

Սիրիայում, մերձավորարևելյան փոփոխություններից հետո այլևս ձգելու տեղ չկար․ կամ այո կամ ոչ։

2019-ին Նիկոլը խելագարորեն մերժելով փոխզիջումը՝ քարտ բլանշ տվեց Ադրբեջանին, մեզ դրեց բոլորի դեմ և Հայաստանը տարավ ինքնասպանության։

Ահա ամբողջ պատմությունը։

Հայկ Կարապետյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայկ Կարապետյան, Լևոն Տեր- Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon