Հայկական ԱԹՍ-ները խոցել են հակառակորդի 3 տանկ (լուսանկարներ)

Բանակ 19.07.2020   14:00   409

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով, հուլիսի 18-ին տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ: 

Մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են.

Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա (1973 թվականի),

Ադրբեջան՝ 3 տանկ: 

Լուսանկարները՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         hայ-ադրբեջանական սահման, խոցված զինտեխնիկա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon