«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Արցախում փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4 աճյուն։ Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ դրանք ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ են:

Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն նաև վաղը՝ փետրվարի 15-ին:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ օրս գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը` զինծառայող, 2-ը` քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։