Հայտնաբերվել է ևս 9 զինծառայողի աճյուն

Պաշտոնական 08.01.2021   10:37   110

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 6 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Հադրութի շրջանի Թութակ տեղամասից դեպի Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրից։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Զոհված զինվորների մարմիններն անճաչանելի են, բայց նրանց ինքնությունը պարզ է, որովհետև զինվորական գրքույքներ ունեին։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի եւ Ասկերանի վերին ենթաշրջանի ուղղությամբ»,- ասել է Թադեւոսյանը՝ հավելելով, որ մինչ օրս հայտնաբերվել է  1194 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         աճյուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon