ՀՀ ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը

Քաղաքական 16.09.2021   17:09   1015

Գորիսի ելքի մոտ տասնյակ բեռնատարներ են կուտակվել, որոնց թույլ չեն տալիս անցնել Կապանի կողմ։ ՀՀ ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը: Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը:

Վարորդների մեծ մասն ադրբեջանցիներին վճարելու գումար չունի. Որոտանից քիչ հեռու գտնվող ադրբեջանական անցակետում նրանցից 100-300 դոլար են պահանջում։

Վարորդներից շատերը Գորիսի ուղղությամբ շարժվելիս չեն վճարել ադրբեջանցիներին, բայց նրանց զգուշացրել են, որ վերադառնալիս կրկնակի գումար են տալու։

Վարորդների խոսքով` ոստիկանությունն ու ԱԱԾ–ն առաջարկում են շրջանցել այդ ճանապարհը։ Բայց մեքենաները մեծ են և չեն կարողանա անցնել նեղ ճանապարհով։ Մի քանի մեքենա նման փորձ կատարելիս արդեն իսկ վթարի են ենթարկվել։

Գորիս–Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետերին, Պապիկյանի դիտարկմամբ, դրանք Ադրբեջանի գործն են, որին Հայաստանը միջամտել չի կարող։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Նրա մեկնաբանմամբ՝ «ճանապարհի այդ հատվածները խորհրդային քարտեզներով Ադրբջանի տարածքում են»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իրան, Գորիս-Կապան ավտոճանապարհ, ԱԱԾ, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon