«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՀՀ ԱԳՆ խոսնակ. Բեյրութում պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է

ՀՀ ԱԳՆ խոսնակ. Բեյրութում պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում նոր տեղեկություններ է հրապարակել Բեյրութում տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։

ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։

Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։

Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։

Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ»։