«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ՀՀ դեսպանությունը բողոք է ներկայացրել, որ Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացու կալանքը կրճատվի

ՀՀ դեսպանությունը բողոք է ներկայացրել, որ Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացու կալանքը կրճատվի

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր՝ հունիսի 22-ին, տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։

«Հայտարարություն Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացու վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։

Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։

Այսօր նրա հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

Դեսպանության դիվանագետները նաև հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև և նաև ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի միջև։

Դեսպանությունը նաև իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։

Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում։
Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում»։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն