ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է ձեռնարկ զինծառայողների իրավունքների գնահատման վերաբերյալ

Պաշտոնական 12.03.2021   12:39   81

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման իրավական շրջանակ» ձեռնարկը: Այն մշակվել ու հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակում։

Ձեռնարկը վերաբերում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և կարևոր ու պրակտիկ գործիք է Պաշտպանի կողմից զինծառայողների իրավունքների և ազատությունների, զինված ուժերում կանանց իրավունքների մշտադիտարկման համար: Ձեռնարկում ներառված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ինչպես ներպետական օրենսդրական իրավակարգավորումներ, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դիրքորոշումներ, այնպես էլ միզագային իրավական չափանիշներ, ներառյալ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի փաստաթղթերում և Եվրոպական դատարանի վճիռներում ու որոշումներում տեղ գտած դրույթներ:

Ձեռնարկը կազմված է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում տեղ գտած  խնդիրները, ներառում է Պաշտպանի աշխատանքներում մշտապես օգտագործվող ակտերը, ուստի այն ունի նաև պրակտիկ կիրառելիություն: Դրանում ներառված են զինվորական հաշվառումից ու զորակոչի կազմակերպումից մինչև զինված ուժերում կանանց առաջխաղացման և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքներին առնչվող հարցերին վերաբերելի իրավական չափանիշներ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՄԻՊ, ԶՈՒ, ձեռնարկ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon