«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՀՀ նախագահը Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահը Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արթուր Վանեցյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

«Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա», - այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: