«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ-ն կրկին հաղորդում է զինծառայողի մահվան մասին

ՀՀ ՊՆ-ն կրկին հաղորդում է զինծառայողի մահվան մասին

Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն, ասված է հաղորդագրությունում։

Երեկ  նախարարությունը  հաղորդել էր  ՀՀ ԶՈՒ-ում ևս մեկ մահվան մասին,  նշելով՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը օգոստոսի 10-ին  կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել:

Ըստ ԶԼՄ–ների` մահացած զինծառայողները ծառայում էին Արարատում, նույն զորամասից էին: