Պաշտոնական
ՀՀ ՊՆ. Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ Այս մասին հայտնում են ՊՆ–ից։
Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։
Այսօր՝ Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: