Անահիտ Բախշյան. «Հոկտեմբերի 27»-ի գործը նորից կքննվի

Կարևոր 25.12.2019   20:32   1300

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Անահիտ Բախշյանը.

«Տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված, 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։

Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության: Այսինքն, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ՝ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Անահիտ Բախշյան, Հոկտեմբերի 27, դատախազություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon