Հունաստանի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան

Պաշտոնական 15.10.2020   16:23   314

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Նիկոս Դենդիասին կընդունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և  նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: Երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով և ընդգրկում է քաղաքական, պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներ: Երկու երկրների միջև առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ. Հայաստանը և Հունաստանը ունեն մինչ օրս ստորագրված ավելի քան 40 իրավական փաստաթուղթ: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Հունաստան, Նիկոս Դենդիաս, Հայաստան-Հունաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon