ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները (ուղիղ)
ՍԴ-ում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը։
ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ 3 հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգը», եւ երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:
Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության նիստի ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեղեկացրեց, որ գործով որոշում կայացնելու համար ՍԴ-ն քիչ ժամանակ ունի. հուլիսի 4-ը վերջին օրն է, երբ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի։Ըստ այդմ, ՍԴ նախագահն առաջարկեց նիստ անցկացնել նաև առաջիկա ոչ աշխատանքային օրը՝ հունիսի 27-ին, իսկ այդ նիստի ընթացքից կհասկանան՝ կիրակի նիստ գումարելու անհրաժեշտություն կլինի՞, թե՞ ոչ։


